Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշակերտական օլիմպիական շարժումը` ուշադրության կենտրոնում

Աշակերտական օլիմպիական շարժումը` ուշադրության կենտրոնում
04.05.2015 | 16:40

2015թ. մայիսի 4-8-ը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կանցկացվի «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադան, որին մասնակցում են 15 երկրի` թվով 92 աշակերտ և թիմերի 20 ղեկավար (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լիտվա, Ղրղզստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Սաուդյան Արաբիա): Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր ողջույնի խոսքն է հղել օլիմպիադայի մասնակիցներին.

«Մենք Հայաստանում մեծ ուշադրություն ենք դարձնում աշակերտական օլիմպիական շարժմանը: Պատահական չէ, որ մեր աշակերտները մշտապես մրցանակներ և մեդալներ են նվաճում միջազգային օլիմպիադաներին: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն և ցանկանում, որ նրանք Հայաստանից գնան լավ տպավորություններով»,-նշել է Արմեն Աշոտյանը` հայտարարելով օլիմպիադայի մեկնարկը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադան ամենահին օլիմպիադաներից մեկն է. «Շատ ուրախ եմ, որ Հայաստան է ժամանել 15 պատվիրակություն: Անցյալ տարի Մոսկվայում այս օլիմպիադային գրեթե նույն մասնակացությունն է եղել: Բացի այդ, մասնակիցների աշխարհագրությունն էլ է տպավորիչ` Սաուդյան Արաբիայից մինչև Հունգարիա: Հաստատապես, քիմիական կրթությունը` իր բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա, և ունենք մեծ սպասելիքներ մեր աշակերտներից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մասնակիցներ կան և Երևանի, և մարզերի դպրոցներից:
Օլիմպիադային մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև օլիմպիադայի կազմկոմիտեի համանախագահը և անդամները` Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկանն ու տեղակալը, ինչպես նաև հայտնի այլ գիտնականներ:
Նշենք, որ քիմիայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադան Հայաստանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ. 1997թ.-ին Երևանում տեղի է ունեցել 31-րդ օլիմպիադան, 2006թ.՝ 40-րդ օլիմպիադան: 1997թվականից առ այսօր ՀՀ մասնակիցները վաստակել են 27 մեդալ, որից 24-ը` բրոնզե, 2-ը արծաթե և 1-ը` ոսկե: Այս տարի Հայաստանի թիմն օլիմպիադային ներկայանում է 10 հոգով:
Ժյուրիի կազմը բաղկացած է 32 անդամից, որոնցից 21-ն աշխարհի տարբեր երկրներից են, իսկ 11-ը` Հայաստանից:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ